-

bnamarduk
http://www.youtube.com/bnamarduk#p/a/u/0/ZHfnETHfJQQ
posts a video on YouTube of what it alleges is illegal hunting in a nature reserve in Armenia. The same environmentalists posted another such video last year which resulted in the dismissal of those involved.
http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE
Countries: Armenia Topics: Cyber-Activism, Environment, Agriculture Languages: Armenian Place: Azat gorge, Nature Reserve [Khosrov]
-
Mahapashtnere...
H U N T I N G
January 2010 Azat Gorge /Mount Eranos/- Khosrov Reserve Video` http://www.youtube.com/bnamarduk
February 2009 Kaqavaberd Area - Khosrov Reserve Video` http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE



Khosrov Reserve is located in the Ararat Province (Marz) in south-western Armenia, to the south-east of Armenia’s capital Yerevan, covering the branches of the Geghama Ridge.
The area that officially became, in 1958, Khosrov Reserve enjoys a long-term reputation of wildlife haunt and a unique forest tract with spectacular scenery and rich historical legacy which is the closest piece of pristine nature to the capital agglomeration.
Actually, nature protection here began long before 1958. In the years 330-338 A.D., the Armenian king Khosrov the Third Kotak (Short) had established along the Azat riverside two wildlife sanctuaries, one of which is still called the Khosrov Forest.
ILLEGAL HUNTING OF Khosrov Reserve can be found here shooting by an acvisits of Teghut Forest Protection Group....
January 2010 near Azat Gorge /Mount Eranos/- Khosrov Reserve http://www.youtube.com/bnamarduk
February 2009 Kaqavaberd Area - Khosrov Reserve http://www.youtube.com/watch?v=HI4Nj9916HE
-
 երբ վերեւից կրակ է թափվում, երբեմն կենդանին վախից կաթվածահար է լինում, սատկում է առանց դիմադրելու:
Բայց հռհռացող հաստավզին, որը 4 հազար դոլար է վճարել հայկական սաֆարիում 1 ժամ որս անելու համար, հետաքրքիր է զենքի կիրառման կայֆը, այլ կերպ ասած, սպանության հաճույքը:
Այս դեպքում էական չէ՝ փախչողը կենդանի է, թե մարդ: Աշխարհը նման մարդաորս էլ է տեսել, բայց սա արդեն քրեական վիճակագրության էջեր են, առանձնապես ծանր հանցագործություններին առնչվող:
http://ecolur.org/hy/news/2010-02-04/694/
-
erb chkan el der chkar...
-
Ինչ եք ուզում ինձնից?
 Ինչ եք ուզում ինձնից? Մի շաբաթ անցավ բայց ոստիկանությունը քառ լռություն է պահպանում, լրագրողներին ասել են, որ նման դեպք չի արձանագրվել ու խոստացելեն զանգել ինձ 15 րոպե հետո, հիմա արդեն անցել է մոտ 6 օր... տարօրինակ 15 րոպե ունեն ոստիկանությունում: Հետաքրքիր ա ինչ պատիժ ա հասնում ոստիկանության օպերատորին որը չի արձանագրել հեռախոսով ստացված հանձագործության մասին քաղաքացու հայտը /այն ել երկու անգամ/ ? թե նույնիսկ կհերքեն որ ես չեմ զանգել 1-02 կամ իրենք ինձ ետ չեն զանգել: Թե կասեն զանգել են բայց ուղղակի զրուցում էինք փիլիսոփայական թեմաներից?
Իմ անձս չի, որ ինձ անհանգստացնում ա, այլ նման երևույթը, ինչի համար մարդկանց վրա հարձակվել ? իմաստը որն է ցույց տալ ոստիկանական փաստաթուղթը ու մի քանի վարկյան հետո առանց որևէ պատճառի մարդու գլխին հարվածել, իմաստը որն է շարունակել հարվածել երբ մարդ միայն պատրաստակամություն է հայտնում օգնել ամեն ինչով ? ինձ թվում ա նման մարդիկ խայտառակում են և վարկաբեկում են մեր ոստիկանությունը և եթե մինչ այժմ լռում են ոստիկանները նշանակում է իրենք ընդունում են կատարվածը որպես նորմալ և արդեն չեն ել փորձում հերքել իրենց ով լինելը: նման պատահականությունները պատահական չեն լինում
հ.գ: երեկ ճանապարհիս կրկին հանդիպեցի երկու ոստիկան/այս անգամ համապատասխան հագուստով/ կարծես ինչ որ մեկին սպասում էին, շատ ուշադիր զննեցին ուզում էին մոտիկանալ հետո ռացիայով հայտնեցին "... եկավ", բայց շարունակություն չունեցավ:
http://mirope.livejournal.com/106550.html#cutid1
-
DONT LOSE YOUR REFLECTION
 watch movie animation http://www.youtube.com/watch?v=Wgwbx59I2Bg&NR=1
-
•Սատկած ձկների մասին նյութերը ուղարկվել են ոստիկանություն
 Հունվարի 23-ին «Հետքը» Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչութանը տեղեկացրել էր Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման մասին: Նույն օրը Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցները եղել են նշված վայրում և տեղում կատարել գետի ջրի նմուշառում, որն էլ ուղարկվել է ԲՊՏ Կենտրոնական լաբորատորիա անալիտիկ հետազոտության: ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հետազոտությունից պարզվել է, որ նմուշառված ջրում առկա է ակտիվ քլոր, որը կարող էր պատճառ հանդիսանալ ձկների և այլ ջրային կենդանիների մասսայական ոչնչացմանը: Նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, համապատասխան ընթացք տալու համար:
Տես նաև՝ •Հրազդանի սատկած ձկները հետազոտվում են •Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել http://hetq.am/am/ecology/fish-2/ http://hetq.am/am/ecology/fish/
-
Чистота - свойство души твоей; что же касается действий, то как судить, чисты они или нет?
-
Сражайся, пока руки твои свободны, используя свои руки, свой голос, свой мозг и все другие виды оружия. Враги заковали тебя в цепи в темнице и кляпом заткнули тебе рот? Тогда сражайся с помощью твоей безмолвной все-осаждающей души и твоей дальнобойной воли, когда же ты мертв, продолжай сражаться с помощью силы, объемлющей весь мир, которая исходит от Бога внутри тебя.
-
Тот, кто хочет получить высокие духовные степени, должен пройти через бесконечные искусы и испытания. Однако, большинство думает лишь о том, как подкупить экзаменатора...)
-
Վախեցնո՞ւմ են արդեն բնապահպանների
 Երիտասարդ ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված բռնությունը կապված է նրա բնապահպանական գործունեության հետ: Կարծում է «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը:
Հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտ Նալբանդյան փողոցում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, ովքեր ներկայացել են իբրեւ ոստիկաններ:
Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել են, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:
«Կարծում եմ մեծ հակամարտության մեջ ենք մտել իշխանությունների հետ, քանի որ դատական հայցով հանդես ենք եկել ընդդեմ Կառավարության, երկու նախարարությունների եւ ընդդեմ «Վալլեքս» խմբի: Ուստի հնարավոր եմ համարում այսպիսի ճնշումներ: Անձամբ ամիսներ առաջ ԱԱԾ-ի ներկայացուցիչներ էին ինձ ու ընկերներիս մոտեցել եւ հորդորել էին դադարեցնել մեր շարժումը եւ համագործակցել իրենց հետ: Բնականաբար, մենք մերժեցինք դա»,- «Ա1+»-ին ասաց Հրայր Սավզյանը,ով եւս Թեղուտի պաշտպանության խմբում է: Նա հիշեց նաեւ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումները:
Ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի
Մի խումբ հասարակական կազմակերպություններ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին դիմում են ուղարկել` նշելով, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընդգրկվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմում : Ինչպես տեղեկացրեց Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, պետության երկրորդ դեմքը` ԱԺ նախագահը, հակապետական որոշում է կայացնում:
«ԱԺ նախագահի պաշտոնում հայտնված մարդու կողմից կատարվել է քայլ, որի նպատակն է, ըստ էության, պատվիրակության կազմում լիարժեք մասնակցությունից զրկել այն մարդուն, որը միակն էր, ով կարողանում էր մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի իրական պատկերը եւ ՀՀ կողմից մարդու իրավունքների իրական պետության պարտավորությունների ընթացքի մասին հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրել ԵԽ խորհրդարանական վեհաժողովին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իսկ «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանն էլ հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանն Հայաստանի բնապահպանական խնդիրները բարձրացրել է նաեւ Եվրոպական ամբիոնից: http://www.a1plus.am/am/politics/2010/01/22/hrayr-savzyan
-
ПОЛИЦЕЙСКИЕ ИЗБИЛИ АКТИВИСТА ГРУППЫ ЗАЩИТЫ ТЕХУТА
 АрмИнфо
Активист группы защиты Техута Вартан Ованисян был избит сотрудниками полиции.
Как сообщили АрмИнфо в движении в защиту Техута, 20 января в районе 20.00 на улице Налбандяна к нему подошли четверо, одетые в черное. После того, как на вопрос, что он делал во дворе, неизвестные получили ответ, что его там не было, В.Ованисяна силой затащили во двор и, ругаясь, нанесли ему побои. После звонка В.Ованисяна на номер 102, избивавшие его лица заявили, что сами являются полицейскими, а один из них даже предъявил свое удостоверение подполковника. После некоторой словесной перебранки нападавшие его отпустили, заявив, что просто перепутали его с другим.
Примечательно, что когда на следующий день один из журналистов попытался узнать подробности и позвонил в полицию, ему сообщили, что подобный инцидент у них не зарегистрирован. Как отмечается, это уже не первый случай давления на активистов движения Техут, однако впервые к ним было применено физическое насилие. <Мы осуждаем распространенные в последнее время случаи насилия над теми, кто занимает активную позицию, и призываем соответствующие органы положить конец безнаказанности Полиции>, - подчеркивают активисты техутского движения.
teghut.am
-
Несовершенная способность к труду, тебе предназначенному, и несовершенные его плоды лучше, чем искусственное умение и заимствованное совершенство.
-
Не общая кровь, не общий язык и не общая религия создают нацию; все это лишь важное подспорье и значительное преимущество. Но когда общности людей, не связанных семейными узами, объединяются в едином порыве и стремлении защитить общее наследие своих предков или обеспечить общее будущее своим потомкам, тогда можно сказать, что нация уже существует.
-
Не загадывай сроков и путей достижения идеала. Трудись, а назначать сроки и пути предоставь всеведущему Господу.
-
Наша страна - это Божественная Мать; не отзывайся дурно о ней, пока не сможешь делать это с любовью и нежностью.
-
Нация - это еще один шаг в поступательном движении Бога, уводящий от стадии семьи; таким образом, прежде, чем появится на свет нация, должна ослабнуть или отмереть привязанность к своему клану и племени.
-
Люди изменяют родине ради собственной выгоды, однако продолжают верить, что имеют право в ужасе отвращаться от матереубийства
-
 Ցանկանու՞մ եք հեծանիվ քշել սովորել: Ապա մի՛ բաց թողեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները: Do you want to learn riding? So don't miss "Bike+"'s trainings!
Ինչ` հեծանվավարժանք What` training
Երբ և Որտեղ` ամեն շաբաթ , ժամը 16.00-ին Համալիրի դիմաց։ Where and when`each saturday, at 4 pm in front of Hamalir
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը Circumstances` free, those who don’t have a bike, "HVZ" will provide free.
Հարգանքներով, With respect,
"Հեծանիվ +" “Bicycle+”
tel. 093 426 654 "ՀԵԾԱՆԻՎ+" հ/կ
-

«Հետքը» գրել էր, որ հունվարի 20-ին երիտասարդ ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը հարձակման է ենթարկվել սեւ զգեստավորված 5 անձանց կողմից, որոնք ներկայացել էին որպես ոստիկաններ եւ ծեծի էին ենթարկել նրան: Այսօր Վարդանը «Հետքին» ասաց, որ ինքը բժշկի չի դիմել, թեեւ սրտխառնոց ունի. «Այդքան վատ չեմ զգում, բայց որ սրտխառնոց ունեմ, միգուցե ցնցում եմ տարել»,- նշեց Վարդանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը «Հետքին» խոստացել էր կապվել Վարդան Հովհաննիսյանի հետ, սակայն մինչ օրս երիտասարդ ակտիվիստը ոստիկանությունից զանգ չի ստացել:
Նշենք, որ Վարդան Հովհաննիսյանը Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներից է, մասնակցում է բազմաթիվ հասարակական ակցիաների :
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտակայքում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից:
Նալբանդյան փողոցում նրան մոտեցել են սևազգեստ տղամարդիկ, սկզբում մեկ հոգի, այնուհետև ևս չորսը: Նրանք հարցրել են, թե ինչ էր անում
Վարդանը բակում: Վերջինս պատասխանել է, թե բակում ընդհանրապես չի եղել: Դրանից հետո նրան քաշքշելով փողոցից հեռացրել են դեպի բակ և հայհոյելով հարվածներ հասցրել:
Այս ընթացքում Վարդանը զանգահարել է 102` ոստիկանություն, և այդ ժամանակ միայն ահաբեկիչներն ասել են, որ իրենք ոստիկաններ են, իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես ոստիկանության փոխգնդապետ և ցույց է տվել իր վկայականը: Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել է, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:
Նշենք, որ զանգից մի քանի րոպե անց 102-ից հետ են զանգել Վարդանին, հարցրել թե ինչպես է և խնդրել ներկայանալ բաժին: Ոստիկաններից հենց նոր տուժած Վարդանը չի վստահել ոստիկանությանը և հրաժարվել է գնալ բաժին, այլ պահանջել է, որպեսզի ոստիկանության ծառայողներն իրենք գան դեպքի վայր:
Նշենք, որ հաջորդ օրը hունվարի 21-ին, «Հետք»-ի լրագրողներից մեկը զանգահարել է ոստիկանություն մանրամասները ճշտելու համար, որին վերջիններս պատասխանել են, որ նման դեպք իրենց մոտ չի գրանցվել:
Այս միջադեպը Թեղուտի պաշտպանության խմբի անդամների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ ֆիզիկական բռնություն է գործադրվում ակտիվիստի նկատմամբ:
Մենք դատապարտում ենք վերջերս լայն տարածում գտած բռնություններն ու հետապնդումները ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել և վերջ տալ ոստիկանական ամենաթողությանն ու անպատժելիությանը:
Կոչ ենք անում բոլոր ակտիվիստներին հարձակման ենթարկվելու դեպքում 102-ի փոխարեն անմիջապես զանգահարել 103` շտապ օգնություն, 104` գազի ծառայություն, կամ գոնե 101` հրշեջ ծառայություն:
Թեղուտի պաշտպանության շարժում, 21.01.2010
-
Հարձակում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստի վրա
 «Փրկենք Թեղուտի անտառը» խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը երեկ` ժամը 19:50-ի սահմաններում, հարձակման է ենթարկվել սեւ զգեստավորված 5 անձանց կողմից, ովքեր մի քանի րոպե քաշքշուկից հետո ներկայացել են որպես ոստիկաններ, նրանցից գլխավորը` փոխգնդապետ: «Դանդաղ իջնում էի Նալբանդյան փողոցով` Իսահակյանի խաչմերուկ չհասած, մեկ էլ մի սեւ շորերով տղա ասում է. «Ապե, էդ ի՞նչ էիր անում»: Ասեցի` ի՞նչ էի անում, ոչ մի բան, քայլում եմ, ասում է` բակում ի՞նչ էի անում: Ասացի` Բակու՞մ: Ես փողոցով եմ քայլել, ոչ մի բակ չեմ մտել: Այդ պահին այդ տղայի հեռախոսը զանգում է, ինձ թվում է, թե մեր զրույցը այդքանով ավարտվեց, շրջվում եմ, որ գնամ, մեկ էլ զգում եմ, որ մի ձեռքով օձիքիցս է բռնել: Նայում եմ` աչքերը պղտոր են ու մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ գործ ունեմ ոստիկանի հետ: Այդ տղան խոսակցությունը վերջացնում է ու փորձում է քաշելով ինձ, տանել բակ, ասում եմ` խնդրում եմ, ներկայացե’ք. ո՞վ եք, անու՞ն, ազգանու՞ն, պաշտո՞ն, ոստիկան ե՞ք: Ասում է` ինչ կապ ունի, արի հեսա կիմանաս ով եմ»,- «Հետքին» պատմեց Վարդանը:
Վարդանը այդ քաշքշելու ընթացքում բջջայինով կապվում է 1-02` ոստիկանություն: Նրանց հայտնում հասցեն եւ իր հետ կատարվածը: Այդ ընթացքում այդ մեկին են միանում եւս 3-ը, նույնատիպ սեւ զգեստներով:
«Երբ ոստիկանությանը հայտնեցի տեղի ունեցածը եւ հեռախոսը անջատեցի, դրանցից մեկն ասաց` մենք էլ ենք ոստիկան, ու ներկայացավ որպես փոխգնդապետ: Փաստաթուղթ ուզեցի: Մութ էր արդեն, հանեց ոստիականական ծառայողական վկայականը, անուն ազգանունը չհասցրի կարդալ ու երբ ուզեցի մոտիկից նայել, էլի խփեց: Հետո ինձնից ուզեցին փատաթուղթ: Իրենց ակնկալիքին հակառակ` ես գրպանիցս հանեցի անձնագիրս ու ցույց տվեցի: Նայեցին, որից հետո էլի սկսվեց անհասկանալի հարցերը` -Ի՞նչ գործ ունեիր բակում: - Ես բակում չեմ եղել, փողոցի մոտով ուղիղ իջել եմ: - Ի՞նչ էիր անում էն «զաբորը»: - Ես` ոչինչ…խոսքս չավարտած հարված ստացա բերանիս, որից հետո, քաշքշելով եւ խփելով, բակով ինձ բարձրացրին մի տեղ, որտեղից հայտնվեց 5-րդ սեւազգեստը, մոտեցավ ու խփեց գլխիս: Զգացի, որ եթե այդպես շարունակվի, ստիպողաբար մատնահետքերս էլ կհայտնվեն այդ իրենց ասած «զաբոռի» վրա, ու այլ ապացույցներ «կգտնվեն»: Ասացի` զանգում եմ փաստաբանիս: Ասացին` տո ուզում ես պրեզիդենտի ապարտին դիմի: Բայց հետո հարցրին` բա ո՞վ է փաստաբանդ: Պատասխանեցի…մի քանի հարցեր էլ են տալիս ու անձնագիրը շպրտում են վրաս, բա գնա` ազատ ես»:
Միջադեպից հետո Վարդանին զանգահարել են ոստիկանությունից եւ հարցրել, թե ինչպես ավարտվեց քաշքշուկը եւ առաջարկել են նրան ներկայանալ վարչություն: Վարդանը հրաժարվել է, պատճառաբանելով, թե չի վստահում ոստիկանությանը, քանի որ իր վրա հարձակվողները հենց ոստիկաններ են եղել:
Ոստիկանության լրատվության բաժնի պետ Վարուժան Բալյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք նման միջադեպ չեն գրանցել, հետեւաբար խումբ չեն ուղարկել, սակայն խնդրեց իրեն տրամադրել Վարդան Հովհաննիսյանի տվյալները, որպեսզի կապվեն նրա հետ եւ խոստացավ 15 րոպեից տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին: Սակայն 2 ժամ անց Վարդան Հովհաննիսյանը այդպես էլ զանգ չստացավ Ոստիկանությունից, իսկ երբ «Հետք»-ը փորձեց կրկին կապվել Վարուժան Բալյանի հետ, վերջինս կամ զբաղված էր կամ հեռախոսը անջատված էր:
Իր հետ կատարված այս միջադեպը Վարդանը միանշանակորեն գնահատել չի կարողանում. «Իրենց տված խառը հարցերից կարողացա մտքումս կապել մի տրամաբանական սցենար, թե ինչու են ինձ վրա հարձակվել. ստացվում է, որ 6-րդ վարչության դիմացի բակում ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն է արել, ինչ-որ «զաբոռի» մոտ, իրենք էլ տեսնում են, բայց հետքը կորցնում են, հետո փողոցում ինձ են տեսնում: Բայց ես համոզված եմ, որ նրանցից մեկը ինձ տեսել էր դեռ վերեւից` հանգիստ քայլերով Նալբանդյան փողոցից իջնելիս: Չեմ կարող ասել, կամ ուզում էին վախեցնել, կամ զգուշացնել…կամ սխալվել էին, ինձ չէին փնտրում, բայց ամեն դեպքում դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ ես հանգիստ ինձ համար զբոսնում էի, մեկ էլ հարձակվում են վրաս, ես իրենց ամեն կերպ փորձում էի հանդարտության կոչ անել, հասկանալ` ինչումն է բանը, բայց իրենք դրանից ավելի շատ էին կատաղում ու ավելի շատ էին խփում»,- ասում է ակտիվիստը:
Վնասվածքներ շատ չկան, երիտասարդ ակտիվիստի խոսքերով` մարզիկների կազմվածքով այդ տղաները շատ լավ գիտեին որտեղ խփել, որ հետք չմնա
http://hetq.am/am/society/vardan-2/
-
Hardzakum Teghuti Antarneri Pashtpan` bnapahpanakan activisti vra....



մի քանի ժամ առաջ պետք ա գնաի տուն շանը դուրս հանեի, դուրսնել անձրևից հետո թարմ ու մաքուր օդ էր, որ մարդ մենակ դրանից հաճույքա ստանում, դանդաղ իջնում եմ Նալբանդյանով մեկել մի հատ սև շորերով տղա բա ապԷ, - Էդ ինչ էիր անում ? - ինչնեմ ինչ անում? - բակում ինչէիր անում? - Բակում? ես փողոցի մոտովեի գալիս, բակում չեմ եղել էս պահին էդ տղու հեռախոսը զնգում ա. ես ել ուզում եմ առաջ գնալ, մտածելով, որ խոսացկցությունը վերջացրածա, զգամ չէ չի վերջացված տղեն մի ձեռով բջջայինա բռնել մյուս ձեռով դոշիցս:Նայում եմ աչքերը պղտոր են ու մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ գործ ունեմ ոստիկանի հետ:Էս տղեն խոսակցությունը վերջացնում ա, ու փորձում ա քաշելով ինձ տանել բակ, ասում եմ - խնդրում եմ ներկայացեք ովեք? անուն, ազգանուն? պաշտոն? ոստիկան եք? - Իշ կապ ունի, արի էս յան կիմանաս ով եմ էլի եմ հարցնում խոսափում, ժխտում ա.. մի պահ նույնիսկ հավատացի մտածի կարողա թաքնված տեսախցիկ ա շատ փորձառու դերասանով կամ էլ ուղղակի խուլիգան ինչ որ: մի խոսքով ելի սկսումա քաշել, հանգիստ ասում եմ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև չներկայանս, էլի քաշքշոց, ասում եմ ոստիկանություն կզանգեմ, ասում ա զանգի:Միքիչ ել է անցոնւմ մեկ ել կտրուկ 3 հոգի են հայտնվում, էլի "քուչի տղու" տեսքով, առանձ բան ասել սկսում են քաշելով տանել, ասում եմ սպասեք, հանում եմ բջջայինս զանգում 102 բացատրում իրավիճակը , անջատւոմ եմ մեկ ել դրանցից մեկը ասուսա մենքել ենք ոստիկանություն, արդեն ներկայանումա որպես փոխգնդապետ ասում եմ փաստաթղթերտ? հանում ա УДО-ն, մութ ա ուզում եմ մոտիկից նայել բայց ձեռիս խփում ա:Ասում են անձ հաստատող փաստատող ցույց տուր.. ի զարմանս իրանց գրապանիցս հանեցի անձնագիրս և փոխանցեցի նայեց, հետո նորից բա - ինչ գործ ունեիր բակում? - ես բակում չեմ եղել, փողոցի մոտով ուղիղ իջել եմ - ինչ էիր անում էն զաբորը? - ես ոչին-- ստեղ հարված բերնիս հետո քաշելա-խփելա խառը բարձրացնում են բակով մի որոշ տարածություն, մեկ ել 5րդ անձնա երևում հեռվում, գալիս ա առանց բան հարցնելու միանգամից "բարևում" հարվածելով գլխիս: Զգում եմ, որ եթե սենց շարունակվի շուտով ստիպողաբար մատնահետքերս ել կհայտնվեն զաբոռի վրա ու այլ ապացույցներ "կգտնվեն", ասում եմ զանգում եմ փաստաբանիս!, ասում էն տո ուզում ես պրեզիդենտի ապարտին դիմի,հետո հարցնում էն ով ա փաստաբանտ? ասում եմ ... ..., մի քանի հարցեր ել են տալիս ու անձնագիրը շպրտում են վրես, բա գնա, ազատ էս :.. Նշեմ, որ ամբողջ ընթացքում քաղաքավարի եմ խոսել մեր պաշտպանների հետ, դիմադրություն չեմ ցույց տվել իսկ երբ արդեն ներկայացել էին, ես էի հարցնում ինչպես կարամ օգնեմ բայց դրանից ավելի կատաղեցին:
այս պատմության մեջ որոշ անտրամաբանություն կա, 5 հատ ֆորմի մեջ մարդուց ինչ որ զաբոռում քչփորող գող փախնում ա, ենել բակից, որ փախնելու տեղ չկա էլ առանձնապես, ու 25 մետր շառավղով մենակ ինձ են գտնում ու եսել իմ շուրջը ուրիշ մարդ տեսած չեմ լինում, ու եսել կոպիա հանցագործնեմ/նույն ձև գույնզգույն հագնված/ լինում, ըստ դրանցից մեկի ֆանարիկը վրես էր գցել ու հիշում էր որ եսեմ գողը, գրեթե համոզվածեմառաջին տղան տեսել էր, ոնց հանգիստ իջնում եմ Նալբանդյանով այլ ոչ բակից ծլկում եմ:
Հիշում եմ մոտ կես տարի առաջ երբ Հյուսասյին պողոտայով 3 ով քայլում էինք, ոստիկանները մոտիկացան ինձ բա խի ես լամպը ջարդում? բոլոր 3ս լավ զարմացելեինք ինչ լամպ? ինչ ջարդել? էլի փորձում եին մի կողմ տանել բացատրելու համար, բայց այն ժամանակ չհասավ "բացատրելուն" չնայած մոտ էր այդ վիճակին:
Միքիչ տարօրինակ համընկնումներեն գուցե է և անբախտ եմ կամ ել ռեցիդիվիստ տեսք ունեմ/չնայած իրանց նման չէի հանգված ու սափրված էի )/ ? կամ ել մեր փոխգնդապետները տարրական գործողություններ չէն կարողանում անել:
բայց չի բացառվում նաև ակտիվիզմը տարբերակը, հիշացնեմ որ "Փրկենք Թեղուտի Անտառը" http://teghut.am խմբից երկու տղայի տարբեր ժամանակներ մոտեցել են ոստիկաննությունից ու տարօրինակ հարձուփորձ և առաջարկներ արել, էլ չեմ ասում Նուբարաշենի գիշերօթիկում հանցագործություններ բացայահտող ակտիվիստներին կասկածի տակ դնելը, իսկ ամենաակտիվին 5 տարի ազատազրկման պահանջով մեղադրանք ներկայացնել www.mariamsukhudyan.info




 Aktivistneri nkatmamb brnutyunnere sharunakvum en?! Evs mi patahakanutyun~ te gitakcvats hardzakum?!
-
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՆԱ ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ
 MER DZERQEROV PORUM ENQ MEZ GEREZMANNER
2010-01-20 00:00 Վարդան Մխիթարյան, «Հայք»
Կանադական «Caldera Resources Int.» ընկերությունը ցանկանում է գնել Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Դեռեւս 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Caldera Resources Int.»-ին թույլատրել է մտնել Լիճքվազ-Թեյի ոսկու ծրագիր եւ կատարել նմուշարկումներ:
Ընկերության կայքէջից տեղեկանում ենք, որ այդ որոշումից առաջ` 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, իրենց թույլտվություն էր տվել նաեւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Ըստ «Caldera Resources Int.»-ի` «այս ամենի նպատակն է, որ ներկայացվի Հայաստանում ոսկու եւ պղնձի կորզման համար լուծազատման տեխնոլոգիա, որի նպատակահարմարությունը կոմերցիոն տեսանկյունից ապացուցված կլինի»:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է: «Caldera Resources Int.» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ոսկու հանքավայրի հրակայուն լինելը` ցանկանում է այդ ծրագիրն իրականացնել իր ռազմավարական գործընկերոջ` «BacTech Mining Corporation»-ի հետ: Վերջինս իր լուծազատման սեփական տեխնոլոգիաները տրամադրելու է ոսկու եւ ոչ ազնիվ մետաղների կորզման համար:
Ընթերցողներին տեղեկացնենք, որ դեռեւս 2009 թվականի օգոստոսին հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էին Մեղրիի Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիաները: Նշված գործարարը 2008 թվականին իրեն պատկանող «Լուլիար» եւ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ների միջոցով ստացել է մոտ 10 ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Ըստ շրջանառվող լուրերի` Սիլվա Համբարձումյանն այժմ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների մի շեյխի հետ` այդ լիցենզիաները վաճառելու համար:
Պարզվում է, հասարակությունից գաղտնի Հայաստանի կառավարությունը մի շարք գործարքներ է կնքում միջազգային ընկերությունների հետ եւ անխնա վաճառում մեր պետության հարստությունը` ընդերքը:
2009 թվականի դեկտեմբերի 23-ին Էստոնիայի Ֆինանսական ինսպեկցիան հայտարարել է, որ մոտ 25 000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սահմանել «GILD Arbitrage Risk Capital Fund»-ին, որ ֆոնդը ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրել իր ներդրողներին` հայտնելով, որ Հայաստանում ձեռք են բերել ոսկու հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Էստոնական «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը հրապարակելով իր հաշվետվությունը նշել էր, որ Հայաստանում ներդրել է 20 միլիոն եվրո: Այդ մասին հրապարակումներ են եղել նաեւ էստոնական թերթերում:
Իսկ Հայաստանում որեւէ պաշտոնյա կամ պատկան մարմին չի արձագանքել դրան: Պարզվում է, Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd» ընկերությունը մոտ 15 ընկերություն է գրանցել Հայաստանում տարբեր անձանց միջոցով, որոնց մի մասը ձեռք է բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ:
Այդ ընկերության 20 միլիոն եվրո ներդրումը Հայաստանում ուղղակի կապ ունի Սերժ Սարգսյանի խորհրդական, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: Թե ինչպես են իշխանության տարբեր օղակներում լուրջ պաշտոններ զբաղեցնողները տիրանում Հայաստանի հարստությանը` մանրամասն կանդրադառնանք «Հայքի» առաջիկա համարներից մեկում:
-
Ամբողջ մեղքը ՀՀ ԱԺ, Կառավարության եւ նախագահական համակարգինն է
 ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ... ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ.... ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ , ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ է և ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՐ ՊԻՏԻ ՈՐՈՇԵՆ ՔՈ ԶԱՎԱԿԻ ՉԼԻՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ.... ԴՈՒ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՍ ՆՐԱՆՑ ՔՈ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ... ԴՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԷՍ...........
Մի շարք բնապահպանական ընկերություններ «Deno Gold Mining» հանքարդյունաբերական ընկերությանը պատասխանատու են համարում Սյունիքի մարզում առաջացած բնապահպանական խնդիրների համար:
Այստեղից բնապահպաններն ահազանգեր են ստացել այն մասին, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության եւ հատկապես նրա պոչամբարների արդյունքում թունավորվել են հողերը, սատկել են անասուններ, երեխաներից շատերի մոտ` սեւ ատամներ, ալերգիկ ուժեղ ռեակցիաներ:
Այս եւ այլ խնդիրների շուրջ այսօր քննարկում էին կազմակերպել մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որին ներկա էին նաեւ ՀՀ Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաեւ` «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչները: Քննարկմանը ներկայացվեց «Հայաստանում «Deno Gold Mining»-ի էկոլոգիական եւ սոցիալական նկարագիրը» գրքույկը, որտեղ մոնիթորինգի է ենթարկվել այս ընկերության գործունեությունը:
Մոնիթորինգի արդյունքները քննարկմանը ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա նաեւ մասնավորապես նշեց, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Գեղանուշ» պոչամբարը թեեւ 2008թ. փակվեց, սակայն մինչ օրս համայնքում կան չփակված պոչեր, որոնց կողքով հոսում է Նորաշենիկ գետը: Պարզվում է, որ գետի ափերն ամրացված են այդ նույն պոչերով, որի արդյունքում դեպի գետ անընդհատ ծանր մետաղների հոսք է լինում:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալներով` Սյունիքի համայնքի հողերի փորձանմուշներում նկատվում է սնդիկի 30 անգամ, կադմիումի 10 անգամ, մոլիբդենի 4 անգամ, կուպրումի 6 անգամ, նիկելի 3-4 անգամ գերազանցում:
Սյունիքը գյուղատնտեսական համայնք է, որտեղ պտղաբուծության մակարդակը վերջին տարիներին ընկել է 80 տոկոսով: Գլխավոր խնդիրն այն է, թե ով է պատասխանատվություն կրելու գյուղի տարածքների աղտոտման համար»,- հայտարարեց Ինգա Զարաֆյանն: «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչներն այսօր ամեն կերպ փորձում էին հերքել բոլոր այս փաստերը` հիմնականում կառչելով գրքույկում եղած բառերից ու արտահայտություններից` նշելով, թե նման ձեւակերպումները կարող են վախ ներշնչել Կապանի բնակչությանը, որ այդտեղ ապրելն այլեւս անհնարին է:
Բայց քննարկմանը ներկա «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նկատեց. «Սակայն մեծագույն հանցագործություն է`ծածկել իրական տեղեկությունը եւ բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել: Գեղանուշի առումով հիմա կարելի է ասել, որ այդ համայնքը մի քանի տարի հետո եթե մնա, հետագայում էլ չի լինի: Ամբողջ մեղքը ՀՀ ԱԺ, Կառավարության եւ նախագահական համակարգինն է»:
«Գործադուլը դա ժողովրդավարական երեւույթ է»
Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Deno Gold Mining» ընկերության աշխատակիցները հունվարի 17-ից բողոքի ակցիա էին կազմակերպել եւ աշխատանքի դուրս չէին եկել: Նրանք տնօրինությունից պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը. նախկին 220-230 հազար դրամի փոխարեն նրանք միջինում արդեն ստանում են 100 հազար դրամ: Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ «Deno Gold Mining» ընկերությունը խոստացել էր աշխատավարձերի բարձրացում, սակայն ոչ մի առաջխաղացում չկա, թեեւ մետաղների միջազգային գներն արդեն բարձրացել են:
Ընկերության ներկայացուցիչ Նորայր Աղայանն այսօր ի հեճուկս այն հայտարարությունների, թե գործադուլը ծանր սոցիալական պայթյունի արտահայտություն է, փորձեց դրան մեկ այլ ձեւակերպում տալ. «Գործադուլը դա ժողովրդավարական երեւույթ է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ բոլոր կազմակերպություններն են կարող նման ազատ ձեւով արտահայտել եւ պնդել իրենց կարծիքը: ժողովրդավարական մեխանիզմներն օգտագործելով որոշակի իրենց իրավունքները պաշտպանել կամ պահանջներ ներկայացնել»:
|